ՔՊ-ից ակնկալիք չունենք, 107 նամակ ենք ուղարկելու պատգամավորներին` Փաշինյանի իմպիչմենտի հետ կապված

ՔՊ-ից ակնկալիք չունենք, 107 նամակ ենք ուղարկելու պատգամավորներին` Փաշինյանի իմպիչմենտի հետ կապված

«Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը 107 նամակ են հանձնում ԱԺ պատգամավորներին, անհատապես նշելով նրանց անունները, յուրաքաչնյուրից ակնկալելով անհատական քաղաքական որոշում։

Մենք «Քաղաքացիական պայմանագրից» որպես կուսակցություն կամ խմբակցություն որևէ ակնկալիք չունենք, մեր ակնկալիքները վերաբերվում են Ազգային ժողովի պատգամավորներին։ Անհատական պատասխանատվության հարց է։ Այն, ինչի վերաբերյալ պատրաստվում ենք նամակ հանձնել պատգամավորներին, դուրս է որևէ կուսակցության, խմբակցության իրավասությունների շրջանակներից, վերաբերելի է բացառապես պատգամավորին՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնողի։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց լրագրողների հոտ զրույցում ասաց «Արթոււն ենք» շարժման ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ այս պահին քննարկվում է ոչ թե խորհրդարանի լուծարվելու, այլ վարչապետին հեռացնելու հարցը։

«Ինչքանով հետևում ենք ՔՊ-ի գործունեությանը, ոնց որ թե հետևյալ մոտեցումն ունեն՝ անկախ նրանից, թե Փաշինյանի կառավարությունն ինչ արդյունքներ է ունենում, ծրագիրը կատարում է, թե ոչ, լավ է կատարում իր պարտականությունները, թե ոչ, ցուցաբերելու են անվերապահ աջակցություն։ Բայց դա հակասահամանադրական մոտեցում է, մենք պետք է իրենց հետ քննարկենք ու իրենց բերենք սահմանադրական կարգավորումների դաշտ առանց նոր պահանջների»,- ասաց Ղազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում