Ինչպե՞ս են ամերիկացիները վերաբերվում Թրամփի քաղաքականությանը

Ինչպե՞ս են ամերիկացիները վերաբերվում Թրամփի քաղաքականությանը

Ամերիկացիների ավելի քան 60%-ը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ընդլայնել նախագահական լիազորությունները: Այս մասին վկայում են CBS հեռուստաալիքի և YouGov ընկերության անցկացրած հարցման արդյունքները։

Հարցման տվյալներով՝ ամերիկացիների 64%-ը վստահ է, որ Թրամփը փորձում է ընդլայնել նախագահի լիազորությունները, մինչդեռ 5%-ը կարծում է, որ նա, ընդհակառակը, փորձում է կրճատել դրանք: Հարցվածների ևս 31%-ը կարծում է, որ Թրամփի քաղաքականությունը ուղղված չէ ոչ նախագահի լիազորությունների ընդլայնմանը, ոչ էլ կրճատմանը:

Հարցման համաձայն՝ ամերիկացիների 76%-ը կարծում է, որ Թրամփը օրինագծերի ընդունման ուղղությամբ պետք է աշխատի Կոնգրեսի հետ համատեղ, մինչդեռ Նահանգների բնակիչների 24%-ն այն կարծիքին է, որ Թրամփը պետք է իր քաղաքականությունը կյանքի կոչի նախագահական հրամանագրերի միջոցով: Հարցվածների 85%-ի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը պետք է ենթարկվի ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումներին, եթե վերջինս դրան հակառակ որոշումներ է կայացնում, հարցվածների 15%-ը հակառակն է կարծում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում