Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կտեղադրե՞ն միջուկային զենք տիեզերքում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կտեղադրե՞ն միջուկային զենք տիեզերքում

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն մեղադրանքները, թե իբր Ռուսաստանը նոր արբանյակ է մշակում, որը տիեզերքում միջուկային զենք է կրելու։

«Մենք այդ մեղադրանքները հերքում ենք։ Ռուսաստանը տարիներ շարունակ ՄԱԿ-ում առաջ է քաշել տիեզերքում զենքի տեղակայումն արգելելու մասին պայմանագիրը, ինչին Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ է եղել: Ես ձեզ արդեն ասել եմ, որ չեմ կարող քննարկել հատուկ ծառայությունների զեկույցների հավաստիությունը։ Մենք երբեք չենք ստացել որևէ փաստ, որը կհաստատեր այդ մեղադրանքները»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնն առաջ է տանում տիեզերքում սովորական սպառազինությունների տեղակայումն արգելելու գաղափարը։

«Նրանք չեն կարող պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք ծրագրում են ուղեծրում միջուկային զենք տեղակայել։ Իմ պատասխանը շատ պարզ է։ Մենք ՄԱԿ-ում պաշտպանում ենք տիեզերքում ցանկացած միջուկային զենք տեղակայելու իրավական արգելքը։  Իսկ Միացյալ Նահանգները, համենայն դեպս Ջո Բայդենի վարչակազմի օրոք, կտրականապես դեմ էր դրան»,- նշել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում