Իռլանդիայում Պուտինի ու Թրամփի նկարներով բողոքի ցույցեր են անցկացվել
28/04/2025 17:12

Նմանատիպ
Իռլանդիայում հանրահավաք է անցկացվել երկրի գործող իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնում է Independent պարբերականը։
Թղթակիցը պատմել է, որ բազմահազարանոց երթ է տեղի ունեցել Դուբլինում։ Ցուցարարների ձեռքում գտնվող պաստառներից մեկում նկատվել են Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նկարները:
Պաստառներից մեկի վրա եղել է նաև խառը մենամարտերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի նկարը, որն այժմ ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ։
Հաղորդվում է, որ ցուցարարները դեմ են արտահայտվել միգրացիայի ոլորտում կառավարության քաղաքականությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում