Իսպանիայում և Պորտուգալիայում հոսանքազրկումը Եվրոպայի նորագույն պատմության մեջ ամենախոշորն է․ FT
28/04/2025 18:19

Նմանատիպ
Իսպանիայի և Պորտուգալիայի էներգահամակարգերը զանգվածային խափանումից հետո կորցրել են ավելի քան 10 գիգավատ հզորություն: Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով էլեկտրացանցերի իսպանական օպերատորի տվյալները:
Պարբերականի գնահատականներով՝ խափանումը խոշորագույններից մեկն է դարձել Եվրոպայի նորագույն պատմության մեջ։ Այն ազդել է միլիոնավոր բնակիչների վրա այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մադրիդը և Բարսելոնան, ինչպես նաև Պորտուգալիայի տարբեր շրջաններ:
Bloomberg գործակալության տեղեկատվության համաձայն՝ էլեկտրական ցանցերի իսպանական օպերատոր Red Electrica-ի մոտ 10 ԳՎտ հզորության կորուստը կազմում է երկրում էներգիայի օրական սպառման ավելի քան մեկ երրորդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում