Թուրքիայի ռազմական ծախսերը վերջին 10 տարում աճել են 110%-ով
29/04/2025 11:32

Նմանատիպ
Թուրքիայի ռազմական ծախսերը վերջին 10 տարում աճել են 110%-ով։ Այս մասին գրում է «Թուրքիայի ձայնը»։
Ըստ SIPRI-ի զեկույցի՝ Համաշխարհային վարկանիշում Թուրքիան 2024 թվականին պաշտպանական ծախսերի ծավալով զբաղեցրել է 17-րդ տեղը։
Անկարայի պաշտպանական ծախսերի ծավալը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 12%-ով և կազմել 25 մլրդ ԱՄՆ դոլար։
Համաշխարհային պաշտպանական ծախսերում Թուրքիայի մասնաբաժինը կազմում է 1%, ինչը համապատասխանում է ՆԱՏՕ-ի 2% նպատակային ցուցանիշին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում