Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ

Վրաստանը տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցից մի քանի օր անց Հայաստան կատարած այցը։

«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք ունեն: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Թբիլիսի կատարած իրենց վերջին այցի ժամանակ մեր արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նույն վերաբերմունքն են արտահայտել: Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես ռազմավարական գործընկերների հետ, մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Վրաստանի նախագահի այցերը Ադրբեջան ու Հայաստան մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշն է»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում