Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը

Այսօր՝ ապրիլի 29-ին, Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։

Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ ականների պայթյուններից «տուժած» մի շարք ադրբեջանցիներ կեղծ ցուցմունքներ էին տվել, ինչն էլ հիմք էր դարձել Ադրբեջանի համար հերթական մեղադրանքը ներկայացնել Հայաստանին։

Հիշեցնենք, որ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը նախօրեին էր անցկացվել: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում