Եվրոպայի հոսանքազրկումն արդյո՞ք ահաբեկչության ակտ էր․ Իսպանիան նախաքննություն է նախաձեռնել

Եվրոպայի հոսանքազրկումն արդյո՞ք ահաբեկչության ակտ էր․ Իսպանիան նախաքննություն է նախաձեռնել

Պարզելու համար, թե արդյո՞ք մասշտաբային բլեքաութը (էլեկտրաէներգիայի անջատումը) «սաբոտաժի ակտի» հետևանք չէ Իսպանիայի ազգային դատարանը նախնական հետաքննություն է սկսել։ Այս մասին հաղորդում է Europa Press գործակալությունը:

Ըստ տվյալնների՝ Իսպանիայի ազգային դատարանի դատավոր Խոսե Լուիս Կալաման նախաձեռնել է նախաքննություն։
Նյութում նշվում է նաև, որ տեղի ունեցածի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն կիբերահաբեկչությունը դեռևս չեն բացառում: Եթե ենթադրյալ չարագործների նպատակը երկրում սահմանադրական կարգի խափանումն էր կամ կենսական կարևոր ծառայությունների աշխատանքի խափանումը, ապա դա կարող են ահաբեկչության ակտ ճանաչել, պարզաբանում է հրատարակությունը:

Ազգային էլեկտրացանցը կառավարող Red Eléctrica ընկերությունը հայտնել է, որ Իսպանիայի Թագավորությունում էլեկտրամատակարարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է նախօրեին տեղի ունեցած զանգվածային բլեքաութից հետո:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի և կապի անջատումներ են գրանցվել: Առանց լույսի են մնացել Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Լա Կորունիան, Սևիլիան և այլ քաղաքներ: Լուրջ խափանումներ են գրանցվել Մադրիդի Բարախաս միջազգային օդանավակայանի աշխատանքում։ Որոշ բնակավայրերում երթևեկությունը կաթվածահար է եղել լուսացույցների չաշխատելու պատճառով։

Անջատումներ են նկատվել նաև Անդորրայում և, ըստ որոշ օգտատերերի, Ֆրանսիայի տարածքի մի մասում:
Բացի Անդորրայից և Ֆրանսիայից, խափանումն ազդել է Պորտուգալիայի վրա։ Բլեքաութի պատճառով ստիպված էին դադարեցնել երկաթուղային բոլոր փոխադրումները։ Դա ազդել է նաև այն քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա, որտեղ լուսացույցները խափանվել են: Սուպերմարկետներում հերթեր են գոյացել, իսկ մարդկանց ստիպված են փրկել արգելափակված վերելակներից։ Երկրի բոլոր ատոմակայաններն անվտանգ դադարեցվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում