Թրամփը հիմա էլ պայքարում է Հռոմի Պապի աթոռի համար
30/04/2025 10:47

Նմանատիպ
«Fox News»-ին տված մեկանաբանության մեջ ԱՄՆ նախագահն ասել է, որ Հռոմի Պապ դառնալը կլիներ իր առաջին ընտրությունը։ Թրամփը նշել է, որ թեև չունի Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի նախընտրելի թեկնածու չունի, այնուամենայնիվ, ասել է, որ Նյու Յորքից կարդինալ կա, որը կարող է հավակնել այդ առաքելությանը։
– Հույս ունե՞ք դառնալ Հռոմի Պապ։
– Որպես Պա՞պ։
– Այո։
– Կցանկանայի դառնալ Պապ։ Դա իմ առաջին ընտրությունը կլիներ։
– Իսկ ո՞ւմ եք նախընտրում։
– Չգիտեմ, ինձ մոտ նախընտրություններ չկան։ Պետք է ասեմ, որ մենք ունենք կարդինալ, ով հենց Նյու Յորքից է և նա շատ լավն է։ Տեսնենք՝ ինչ կստացվի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս ճեպազրույցն արդեն դարձել է միջազգային լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում