Նոր նորքի թաղապետը ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Նոր նորքի թաղապետը ծեծի է ենթարկել  ակտիվիստ Արթուր Չախոյանին

Մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով ակտիվիստ Արթուր Չախոյանը ցանկացել է հանդիպել Նոր նորքի թաղապետին։ Թաղապետարանի աշխատակիցները նախ վիրավորել են նրան, այնուհետև ենթարկել ծեծի։

Վերջում ծեծկռտուքին միացել է նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նոր վերանորոգված Երևանի թիվ 110 մանկապարտեզն արդեն փլուզվում է, հավելելով, որ այդպես են մսխվում պետական միջոցները։

«Քաղշին նորմերը չպահպանելով իրականացրել են շինարարական աշխատանքներ, շատ էժան նյութերով, որի հետևանքով մանկապարտեզն արդեն քանդվում է։ Սա Երևանի քաղաքապետարանի կողմից նոր բարեկարգված մանկապարտեզի տարածքն է․․․

Սա թալան է, պետական միջոցների վատնում, գողություն, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Չախոյանը՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչ հեշտությամբ է ձեռքավ քանդվում նոր բարեկարգված տարածքը։

Չախոյանի հայտարարությունից հետո Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը զանահարել է նրան, հայհոյել ու սպառնացել։

Նշենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է և Նոր Նորքի թաղապետ է նշանակվել այդ կուսակցության քվոտայով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում