Ակտիվիստ Արթուր Չախոյանին ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց
30/04/2025 14:26

Նմանատիպ
Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի ոստիկանությունից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Նա լրագրողներին հասցրել է միայն փոխանցել, որ ձերբակալվածի կարգավիճակ ունի:
Սրանք խուլիգաններ են, պիղծ ու թալանչի իշխանություններ են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նոր Նորքի թաղապետի կողմից ծեծի ենթարկված բլոգեր Արթուր Չախոյանը։
«Հարձակվեցին, հիմա գլուխս պտտվում ա, սրանք թալանչի ու պիղծ իշխանություններ են։ Տուժողը ես եմ, ինձ են ձերբակալել», – իր խոսքում նշեց Չախոյանը ում շտապօգնության մեքենայով տեղափոխեցին բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում