Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողություններին․ ANI

Նմանատիպ
Պակիստանի ցամաքային զորքերն ու նավատորմը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին։ Այս մասին հաղորդում է ANI գործակալությունը:
Ըստ գործակալության աղբյուրի՝ Պակիստանի ռազմաօդային ուժերը կրճատել են թռիչքները ավելի քան 50%-ով, և իրականացնում են միայն անհրաժեշտ գործողություններ՝ օդային տարածքում խառնաշփոթից խուսափելու համար։
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ ահաբեկիչների հարձակումից հետո: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է Ռուսաստանում արգելված «Լաշքար-ի-Թայբա»ահաբեկչական կազմակերպության հետ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում