Գյումրում արշալույսները խաղաղ են՝ իշխանությունն ու ընդդիմությունը նույնկերպ են քվեարկում

Նմանատիպ
Գյումրիի ավագանին այսօր գումարել է հերթական նիստը, որին այս անգամ մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները, որոնք նախորդ երկու նիստերին՝ քաղաքապետի ընտրությանն ու երդմնակալությանը, չէին մասնակցել։
Օրակարգում ներառված էին փոխքաղաքապետերի, ինչպես նաև ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցերը։ Նիստը վարում էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Գյումրի համայնքի առաջին փոխքաղաքապետի և փոխքաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու՝ Ավետիս Առաքելյանը, որը Ղուկասյանի փեսան է, և Գագիկ Մանուկյանը՝ նրա մտերիմ ընկերը։ Երկուսն էլ ընտրվեցին: Առաքելյանը նշանակվեց որպես Գյումրիի առաջին փոխքաղաքապետ՝ ստանալով 17 կողմ ձայն։ Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աջակցել էր հանձնաժողովների կազմին, փոխքաղաքապետերի հարցում ձեռնպահ էր քվեարկել։
Գագիկ Մանուկյանը ևս ընտրվեց՝ ստանալով նույն քանակի՝ 17 կողմ ձայն։ ՔՊ-ն այս դեպքում ևս ձեռնպահ մնաց քվեարկությունից։
Նշենք, որ Ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցում իշխանությունն ու ընդդիմությունը նույն կերպ էին քվեարկում՝ հիմնականում սատարելով դիմացինի կողմից առաջադրած թեկնածուներին։ Բացառություն էր կազմում միայն Ռուբեն Մխիթարյանի առաջնորդած «Հզոր Համայնք» դաշինքը, որը բոլոր քվեարկություններում դեմ է քվեարկել ՔՊ թեկնածուներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում