Այսօր Կանաչ կիրակին է, Քրիստոսի հարությամբ բնության և մարդկային կյանքի վերազարթոնքը
04/05/2025 11:47

Նմանատիպ
Այսօր Կանաչ կիրակին է, որը մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը: Քրիստոսի Հարության ավետիսը ծաղկեցնում է մեր ներաշխարհը ու տանում դեպի կյանք, ինչպես բնությունը՝ ցուրտ ձմռանից հետո, գարնանը:
Հինանց շրջանի այս օրն այսպես է կոչվում նաև խորհրդանշելով Սուրբ Եկեղեցու մշտադալարությունն ու անմահությունը: Ինչպես նշում է Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարուքյանը, եկեղեցին լոկ կառույց չէ քրիստոնյաներիս համար. «Եկեղեցին փրկության փարոսն է, տապանը:
Կտրված ճյուղը չի կարող բարի պտուղներ բերել: Փրկությունը միայն եկեղեցու միջոցով է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում