Թրամփը կարող է զորքեր ուղարկել Գրենլանդիան գրավելու համար

Թրամփը կարող է զորքեր ուղարկել Գրենլանդիան գրավելու համար

NBC News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշակի հանգամանքներում կարող է ամերիկյան զորքեր ուղարկել Գրենլանդիան գրավելու և այնտեղ ամերիկյան գերիշխանություն հաստատելու համար:

«Նման սցենար հնարավոր է զարգանա, ես կասկածում եմ, թե ինչ կլինի արդյունքում, բայց անհաջող բանակցությունների արդյունքում հաստատ հնարավոր է, որ ես զորքեր ուղարկեմ Գրենդլանդիան գրավելու համար։ Այդ կղզին խիստ անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգության տեսանկյունից»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություններից անմիջապես հետո պահանջում է ոչ միայն Գրենդլանդիան, այլև առաջարկում է Կանադային միանալ ԱՄՆ-ին, դառնալով վերջինիս 51-րդ նահանգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում