Ռուբիոն կարող է համատեղել ԱՄՆ պետքարտուղարի և անվտանգության հարցերով օգնականի պաշտոնները
05/05/2025 21:26

Նմանատիպ
NBC News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որին նշանակել է Ազգային անվտանգության հարցերով իր օգնականի ժամանակավոր պաշտոնակատար, մշտական հիմունքներով կաշխատի այդ ձևաչափով, համատեղելով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հետ:
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ պետքարտուղարի և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնները 1973-1975 թվականներին համատեղել է Հենրի Քիսինջերը: «Կա մի տեսություն, որ այդ պաշտոնների համար երկու մարդ պետք չէ, բայց ես կարծում եմ, որ կան մի քանի հիանալի մարդիկ, ովքեր լավ աշխատանք կկատարեին»,- ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում