Ադրբեջանի նոր ծրագրեր են բացահայտվում

Ադրբեջանի նոր ծրագրեր են բացահայտվում

Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարափ ուղղելու և մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը մասնավորապես գրել է.

«Բաքվի «դատավարության» կադրերն եմ նայում: Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են:
Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարափ ուղղելու և մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար:

Վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն է ռազմաճակատի տարբեր ուղղություններում և նրան դիմավորող հրամանատարները` Մոնtե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում