ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի պատրաստ է աջակցել վարչապետի անվստահության գործընթացին
06/05/2025 12:00

Նմանատիպ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատասխանել են ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակին։ Նամակի պատասխանը թղթային տարբերակով ուղարկվել է հետադարձ հասցեով։ Այս մասին հայտնում է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։
Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։
Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- ասվում է հայտարարությունում։