Հնդկաստանը հարվածել է Պակիստանին

Նմանատիպ
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մասին, որն ուղղված էր «Պակիստանում ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ»։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Հնդկաստանի վրա ահաբեկչական հարձակումները ծրագրվել և ուղղորդվել են Պակիստանից»։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պակիստանում ինը թիրախների վրա ընդհանուր առմամբ ինը հրթիռային հարված է հասցվել։ Նյու Դելին հատուկ ընդգծել է, որ թիրախները պակիստանյան ռազմական օբյեկտները չէին. «Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել նպատակների և մեթոդների ընտրության հարցում»:
Ani լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հարվածների թիրախներն են եղել «Ջաիշ-է-Մուհամմեդ» և «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական խմբավորումների առաջնորդները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում