Թրամփը կարող է քանդել հոլիվուդյան կինոարտադրությունը

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտասահմանում նկարահանված ֆիլմերի համար մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը բացասաբար կանդրադառնա ամերիկյան կինոարտադրության վրա։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչներին:
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել էր, որ հրամայել է անհապաղ սկսել երկիր մտնող բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար 100 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման գործընթացը:
Կինոընկերությունների ղեկավարների խոսքով՝ Թրամփի այս ծրագրերը կործանարար կդառնան հոլիվուդյան արտադրության հիմնական կենտրոնների համար այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան:
«Ամերիկյան կինոարդյունաբերությունը և կինոթատրոնների ցանցերը նույնպես մեծապես կտուժեն։ Ստուդիաները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն կրել շատ ավելի բարձր ծախսեր, իսկ սպառողները կարող են բախվել տոմսերի գների բարձրացման հետ»,- գրում է պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում