Երբեք մի ասեք երբեք. Թրամփը՝ Կանադայի ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու մասին

Երբեք մի ասեք երբեք. Թրամփը՝ Կանադայի ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ հնարավոր է համարում Կանադայի միանալն ԱՄՆ-ին, որպես 51-րդ նահանգ։

«Ես դեռ հավատում եմ դրան, բայց ինչպես գիտեք՝ տանգո պարելու համար երկուսն են պետք»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։

Ի պատասխան Կանադայի վարչապետի այն հայտարարության, որ Կանադան ապրանք չէ ու չի վաճառվում, Թրամփը խորհուրդ է տվել երբեք չասել երբեք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում