Իրանում հայտարարել են, որ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններն «ավելի լուրջ» են եղել

Նմանատիպ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլն ավելի լուրջ է անցել։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղին։
«Բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ և անկեղծ էր»,- նշել է նա և հանդիպումն անվանել «քայլ առաջ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Թեհրանի հետ բանակցություններում ներկայացնող Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Իրանը պաշտոնապես հավաստիացրել է միջուկային զենք մշակելու ձգտման բացակայության մասին: Ուիթկոֆի խոսքով՝ այդ մտադրությունների անկեղծության հաստատումը պետք է լինի ուրանի հարստացումից հրաժարվելը։
Օմանում կայացած հանդիպման ավարտին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լրագրողներին ասել է, որ Թեհրանը կկարգավորի ուրանի հարստացման մակարդակը՝ ԱՄՆ-ի հետ վստահություն կառուցելու համար։
«Մենք փոխզիջման չենք գնա ուրանի հարստացման հարցում, սակայն կարող ենք կարգավորել դրա մակարդակը՝ ԱՄՆ-ի հետ վստահություն կառուցելու համար»,- ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ, Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցում գրել է, որ կիրակի Մասկատում բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում հնչել են օգտակար և օրիգինալ գաղափարներ:
Բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա երկու կողմերի՝ իրենց առաջնորդների հետ խորհրդակցելուց հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում