Թրամփի միջամտությունից հետո Զելենսկին Պուտինին կոչ է արել գալ Թուրքիա

Նմանատիպ
Մենք տրամադրված ենք երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններն ու արտասահմանյան գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումներն ամփոփող հայտարարության մեջ հստակ եւ աներկբա շարադրել է Մոսկվայի դիրքորոշումը՝ առանց որևէ նախապայմանի Կիևի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև կոչ է արել Կիևին անհապաղ և առանց որևէ պայմանի մասնակցել առաջարկվող հանդիպմանը: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել է բանակցությունների կազմակերպման համար ամեն ինչ անելու պատրաստակամությունը։
Մայիսի 11-ի գիշերը Պուտինն Ուկրաինային առաջարկել է վերսկսել ուղիղ բանակցություններն՝ առանց նախապայմանների։ Հանդիպումը պետք է կայանա Ստամբուլում մայիսի 15-ին:
Պեսկովի խոսքով՝ այս առաջարկը խոսում է խաղաղ լուծում գտնելու ցանկության մասին, իսկ բանակցությունների նպատակն է վերացնել հակամարտության բուն պատճառները։
Վլադիմիր Զելենսկին Պուտինի նախաձեռնությանը պատասխանել է վերջնագրով՝ Կիևը կնստի բանակցությունների սեղանի շուրջ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնի մայիսի 12-ից լիակատար հրադադարի։ Սակայն Թրամփը Զելենսկուն խորհուրդ է տվել չսպասել հրադադարի, այլ հանդիպել Պուտինի հետ։
Դոնալդ Թրամփի՝ հրապարակավ նման կոչ անելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հինգշաբթի օրը հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում, եթե նա ուզում է բանակցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում