Վրաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել
05/11/2014 12:37
Նմանատիպ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարելէ երկրի ԱԳՆ–ի կազմակերպած հատուկ բրիֆինգի ժամանակ:
Նրա հետ միասին իրենց պաշտոններն են լքել փոխնախարարներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերչուաշվիլին և Դավիդ Ջալագանին:
Փանջիկիձեն լքում է նաև Վրացական երազանք քաղաքական կոալիցիան:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացնելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում