Այսօր հայ կոնյակագործները բողոքի ակցիա կանեն Վրաստանի դեսպանատան դիմաց

Նմանատիպ
Այսօր` մայիսի 13-ին, ժամը 12:00-14:00 ընկած հատվածում կոնյակագործները բողոքի ակցիա կանեն Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաները օրերով առանց պատճառի սահմանին պահելուն:
Նշենք, որ վերջին մեկ ամսում վրացի սահմանապահները խոչընդոտներ են հարուցում հայ արտահանողների համար` իբր փորձաքննության անվան տակ ապօրինի կերպով պահելով հայ արտահանողների մեքենաները, որոնք ընդամենը տրանզիտ են օգտագործում Վրաստանի տարածքը: Այս պահին էլ տասնյակ բեռնատարներ կան հայ-վրացական սահմանին կանգնած:
Times.am-ի հետ զրույցում «Շահնազարյան» կոնյակի գործարանի սեփականատեր Հայկ Շահնազարյանն ասաց, որ թեև նախորդ հինգշաբթի օրը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ի հարցին ի պատասխան` փորձում էր վստահեցնել, թե իրենք զբաղվում են այս խնդրով, բանակցում են վրացի գործընկերների հետ, և ունեն արդեն արդյունք` բեռնատարների մի մասն արդեն անցել է սահմանն ու խնդիրը մեծ մասամբ կարգավորվել է, բայց փաստն այն է, որ Պապոյանը ոչ մի խնդիր էլ չի լուծել ու ի վիճակի չէ լուծել: Նա ընդամենը ստել է` ասելով, թե խնդիրը լուծված է: Եթե լուծված լիներ, վաղը ակցիա չէին անի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում