Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին

Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայից ժամանած պաշտոնյաներին։ Այս մասին  հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջան է մեկնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Վերջինիս ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդունելությանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Իլհամ Ալիևն ընդունել է նաև Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշին։ Հանդիպմանն Ալիևը կարևորել է, որ Օքայ Մեմիշը՝ որպես Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, առաջին այցը կատարել է Ադրբեջան։

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային կապերի խորացման կապակցությամբ։ Ընդգծվել է, որ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման գործում մեծ ներդրում ունեն Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկեղծ հարաբերությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում