Լավրովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղությանն ուղղված ջանքերը

Լավրովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղությանն ուղղված ջանքերը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

«Զրույցի ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի նախաձեռնության հետ կապված հարցեր»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում