Ուիթքոֆը և Քելլոգը պատրաստվում են մեկնել Ստամբուլ, որտեղ տեղի կունենան ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները

Նմանատիպ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կմեկնեն Ստամբուլ, որտեղ տեղի կունենան Ուկրաինայի հարցով բանակցությունները: Այս մասին հայտնել են Reuters գործակալության աղբյուրները։
Անկախ նրանից, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Ստամբուլում ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններին, Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը նախատեսում են այցելել թուրքական մեգապոլիս: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
Ըստ պաշտոնյայի՝ Թրամփի հնարավոր մասնակցությունը մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:
«Բանակցություններին ներկա գտնվելու Թրամփի որոշումը մեծապես կախված է Ռուսաստանի նախագահ Պուտինի մասնակցությունից»,-ասել է նա։
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է նաև, որ այժմ ամեն ինչ շատ դինամիկ է, և ոչ ոք չգիտի, թե հինգշաբթի ինչով կավարտվեն բանակցությունները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում, Կիևի իշխանություններին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին։ Առաջարկվել է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։