Պուտինի և Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է. Պեսկով

Պուտինի և Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, անհրաժեշտ է լուրջ խոսակցություն միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թրամփն Աբու Դաբիում հայտարարել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը տեղի կունենա՝ «երբ միայն մենք կարողանանք դա կազմակերպել»։

«Նման հանդիպումն, անշուշտ, անհրաժեշտ է։ Այն անհրաժեշտ է ինչպես առաջին հերթին ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, այնպես էլ բարձր մակարդակով միջազգային հարցերի ու տարածաշրջանային գործընթացների, այդ թվում, իհարկե, Ուկրաինայի շուրջ ճգնաժամի շուրջ լուրջ զրույցի քննարկման տեսանկյունից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին լրագրողների հարցին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում