Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքների վերաբերյալ Մեդինսկին հայտարարությամբ է հանդես եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքների վերաբերյալ Մեդինսկին հայտարարությամբ է հանդես եկել

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում էր Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունը: Ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Մեդինսկին հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։

Ռուսական պատվիրակությունը գոհ է բանակցությունների արդյունքից։

Հայտարարվել է «1000-ից 1000» բանաձևով գերիների լայնածավալ փոխանակում Ուկրաինայի հետ։

Կիևը խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում, Ռուսաստանը դա ընդունել է ի գիտություն։

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ։

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ներկայացնել հրադադարի իրենց տեսլականը, մանրամասն ձևակերպել իրենց առաջարկները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում