Հովիկ Աղազարյանն և Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին առաջադրել են վարչապետի թեկնածու

Նմանատիպ
ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Այս մասին Աղազարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Աժգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»,-գրել է նա։
Էդմոն Մարուքյանն իր հերթին անդրադառնալով ՄԱՍԿ կուսակցության կողմից վարչապետի իր թեկնածությունը առաջադրելուն՝ նշել է․ «Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը սկսում են իրենց նախաձեռնությունը ոչ թե ուղղակի անհասցե, այլ կոնկրետ վարչապետի թեկնածուով, և սա նշանակում է, որ ըստ էության կարող ենք ասել, որ որևէ խոչընդոտ ես չեմ տեսնում, քանի որ թե՛ «Պատիվ ունեմ», թե՛ «Հայաստան» դաշինքների հայտարարությունները կարդացել եմ, որ որևէ խոչընդոտ չկա, որ նրանք նույնպես իրենց ստորագրությունները տեղադրեն Ազգային ժողովի նախագահին ուղղվող դիմումի տակ, որին կից պետք է լինի Ազգային ժողովի որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում