Փաշինյանը կրկին զիջում է՝ ժողովրդի թիկունքում և Ալիևի ծաղրի ներքո

Փաշինյանը կրկին զիջում է՝ ժողովրդի թիկունքում և Ալիևի ծաղրի ներքո

Մայիսի 16-ին Ալբանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանն ապացուցեց՝ ազգային շահերի զիջման իր քաղաքական գիծը շարունակվում է։ Հայաստանի վարչապետը դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային նվաստացման թիրախ։ Երբ Փաշինյանը մոտեցել էր նրան՝ սուրճ խմելու առաջարկով, Ալիևը սառը մերժում էր տվել՝ ասելով, որ ավելի կարևոր մարդկանց հետ գործ ունի, իսկ Փաշինյանը պետք է պարզապես նստի և սպասի։ Սիմվոլիկ է։ Քաղաքական դաշտում նա հենց դա է անում՝ սպասում, թե երբ են ուրիշները որոշումներ կայացնելու։

Բայց սա դեռ ամենը չէ։ Փաշինյանը փորձել էր շփվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Պատասխանը՝ ծիծաղ։ Նվաստացում՝ տասնյակ առաջնորդների աչքի առաջ։ Էրդողանն ու Ալիևը կարծես միաձայն հասկացնել էին տալիս՝ Փաշինյանն իրենց համար տեխնիկական գործիչ է։

Մինչ ժողովուրդը վրդովված է, վարչապետի կինն՝ Աննա Հակոբյանը, փորձում է շեղել ուշադրությունը՝ սոցիալական ցանցերում գրելով «հալածանքի» և «վիրավորանքների» մասին։ Նա ասում է, թե իրեն անվանում են «կեղտոտ էգ»՝ բառապաշար, որը անընդունելի է հայկական մշակույթում՝ կանանց հանդեպ։ Բայց քննադատների կարծիքով՝ սա պարզապես զգացմունքային շեղում է՝ քողարկելու այն վտանգավոր զիջումները, որոնք իր ամուսինն է պատրաստում։

Ըստ ընդդիմադիր շրջանակների՝ Փաշինյանը, հանրային նվաստացումներին և աճող դժգոհությանը հակառակ, շարունակում է գաղտնի զիջումներ անել Ադրբեջանին։ Ժողովրդի համբերությունը սպառվում է։ Դիվանագիտության փոխարեն՝ կծկվող զիջում։ Ազգային արժանապատվության փոխարեն՝ լուռ համաձայնություն։

Հայաստանի ընդդիմությունը մասնատված է։ Բայց արդյո՞ք գոնե մեկ հարցի շուրջ այն կհասնի ընդհանուր հայտարարի՝ հեռացնել Փաշինյանին և պահել երկրի անկախությունը, քանի դեռ դեռ հնարավոր է։ Միգուցե Փաշինյանը Ալիեւից թույլտվություն է խնդրում արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնել՝ նույն օրը սահմանադրական հանրաքվե անելու ու Ադրբեջանի պայմանները ընդունելու գնով։

Չ. Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում