Անհայտ զինվորի օրը Ռուսաստանում կնշեն դեկտեմբերի 3-ին

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է օրենք, որով Ռուսաստանում դեկտեմբերի 3-ին սահմանվում է նոր հիշարժան տարեթիվ՝ Անհայտ զինվորի օր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օրենքը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

1966 թվականի դեկտեմբերի 3-ին, ի նշանավորումն Մոսկվայի մերձակայքում գերմանական զորքերի ջախջախման 25-րդ տարեդարձի, անհայտ զինվորի աճյունը խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանից, որը գտնվում Է Լենինգրադյան խճուղու 41-րդ կիլոմետրում, տեղափոխվել եւ հանդիսավոր պայմաններում թաղվել Է Ալեքսանդրյան այգում՝ Կրեմլի պարսպի մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում