Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասվում է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում