Տնտեսական բլոկադա՞, թե՞ առևտրային պատերազմ

Տնտեսական բլոկադա՞, թե՞ առևտրային պատերազմ

ՀՀ ալկոհոլային խմիչքներ արտադրողները՝ մասնավորապես կոնյակագործները, 2025 թվականի ապրիլի 16-ից սկսած դեպի ՌԴ կամ Բելառուս  արտահանելիս Վրաստանում ենթարկվում են մաքսազննության և լաբորատոր փորձաքննությունների, ինչով էլ խախտվում է տարանցիկ ճանապարհով բեռների տեղափոխման միջազգային բոլոր նորմերը։

Վերոնշյալ գործընթացը բացի անիրավաչափ լինելուց, ահռելի ֆինանսական և ռեպուտացիոն վնաս է պատճառում Հայ տնտեսվարողին:

Այս հարցով քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը: Նախարարությունը փորձում է լուծում գտնել խնդրին, իսկ Դեսպանատունը պատասխանում է, որ գործընթացը համապատասխանում է Վրաստանի մաքսային օրենսգրքին առանց շեղումների և ուշացումների:

Նշենք, որ որոշ բեռնատարներ վրացական մաքսատանն են սույն թվականի ապրիլի 17-ից:

Հայաստանի կոնյակագործներն այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 15.00-ին, Անի Գրանդ հոթելի Պանորամիկ սրահում (ք. Երևան, Հանրապետության 65) հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ընթացքում կբարձրաձայնեն նշված խնդիրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում