Ադրբեջանը շարունակում է զինվել

Նմանատիպ
Վերջին օրերին մի շարք միջազգային և տարածաշրջանային լրատվամիջոցներ, այդ թվում՝ Defense Arabic-ը, հաղորդել են, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանից ձեռք բերել ևս 24 JF-17 Block III կործանիչ։ Նախորդ տեղեկություններով՝ Բաքուն արդեն նախատեսում էր ձեռք բերել 16 նմանատիպ, պակիստանա-չինական համատեղ արտադրության ինքնաթիռ։ Այժմ պնդվում է, որ ընդհանուր պատվերի ծավալը կարող է հասնել մինչև 40 միավորի։
«X» հարթակի որոշ օգտատերեր նույնիսկ նշել են ենթադրյալ գործարքի գումարը՝ 4.2 միլիարդ դոլար՝ 24 նոր JF-17 կործանիչների դիմաց։
Ադրբեջանի և Պակիստանի իշխանությունները պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունները։ Սակայն ուշագրավ է, որ այս լուրերը տարածվեցին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի առաջիկա՝ Բաքու կատարելիք այցի նախաշեմին։
Ինչպես նշում է Bulgarian Military ռազմական վերլուծական պարբերականը, եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կլինի Ադրբեջանի կողմից իր ռազմաօդային ուժերը զգալիորեն ուժեղացնելու հերթական հաստատումը՝ տարածաշրջանային անվտանգության բարդ իրավիճակի ֆոնին։ Պարբերականը ընդգծում է, որ վերջին տարիներին Պակիստանը, Թուրքիայի և Իսրայելի հետ միասին, դարձել է Ադրբեջանի հիմնական զինամատակարարներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում