Կանադացի խորհրդարանականները կմասնակցեն Արցախում նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը
Նմանատիպ
Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալեքսանդր Բուլրիսին և Ջիմ Կարաջանիսին:
Ողջունելով հյուրերին’ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Կանադայի հետ համագործակցության բնագավառում առաջընթաց է արձանագրվել, ինչպես նաև ասաց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց խորհրդարանական դիվանագիտությունն որպես պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափ եւ ողջունեց Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունն ուղղված հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը:
Նախարար Նալբանդյանը կարևորեց նաև կանադացի խորհրդարանականների մասնակցությունը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչն ԱԳՆ ղեկավարի բնորոշմամբ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու իրողություններին եւ անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության մասին:
Զրուցակիցները անդրադարձան նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում