Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի՝ պատերազմին նախապատրաստվելու մեկնարկի մասին

Նմանատիպ
Մեծ Բրիտանիան մեծացնում է ներդրումները պաշտպանության ոլորտում, որպեսզի ապահովի իր զինված ուժերի պատրաստակամությունը մարտական գործողություններ վարելու Եվրոպայում լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։
Սթարմերը Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք անցնում են մարտական գործողությունների պատրաստության ռեժիմին՝ որպես իրենց զինված ուժերի հիմնական նպատակ։ Ասուլիսը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը: Սթարմերը հավելել է, որ երկրի անվտանգության հիմքում ընկած է լինելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ գործընկերությունը։
Նա հայտարարել է, որ Լոնդոնը երբեք միայնակ չի պայքարի: «Պաշտպանության ոլորտում մեր քաղաքականությունը միշտ ուղղված է լինելու առաջին հերթին ՆԱՏՕ-ին»,-հավելել է նա։ Սթարմերը նշել է, որ դաշինքը Մեծ Բրիտանիայի «ռազմավարական ուժի հիմնարար աղբյուրն է»։
Բացի այդ, նա հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է նորարարություններ մտցնել զինված ուժերում «պատերազմական ժամանակի արագությամբ»։ Սթարմերը նշել է, որ նախատեսում է բրիտանական զորքերը «մինչև 2035 թվականը տասնապատիկ ավելի մահացու դարձնել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում