Հովիկ Աղազարյանն ընկել է նոր պատմության մեջ․ «Հրապարակ»

Հովիկ Աղազարյանն ընկել է նոր պատմության մեջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։ Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները, նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը, հավանաբար, վերեւից է հրահանգված եղել:

Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները եւ նոր փաթեթ ներկայացնեն Պետռեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում