Ադրբեջանը կվերականգնի Ռուսաստան գազի արտահանումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2015 թվականին կվերականգնի գազի արտահանումը Ռուսաստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էSOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը:

«Աշխատանքները շարունակվում են, եւ, ամենայն հավանականությամբ, գազի մատակարարումները կվերականգնվեն եկող տարի», -լրագրողներին ասել է Աբդուլլաեւը:
SOCAR-ը Ռուսաստան գազի մատակարարումները դադարեցրել էր ընթացիկ տարվա օգոստոսին` կապված Բաքու-Գուբա-Ռուսաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի մնացած հատվածի շինարարության եւ գազափոխադրումների ենթակառուցվածքում տեխնիկական աշխատանքների հետ:

Ադրբեջանը Ռուսաստանին գազ է մատակարարում 2009 թվականի հոկտեմբերի 14-ին SOCAR-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ Բաքվում ստորագրված պայմանագրի հիման վրա, որը թույլ է տալիս ցանկացած ժամանակ դադարեցնել եւ վերսկսել գազի մատակարարումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում