Santa Cruz de la Sierra
+18°C
18
La Paz
+7°C
18
Trinidad
+22°C
18
Sucre
+10°C
18
Tarija
+12°C
18
Potosí
+4°C
18
Oruro
+9°C
18
Cochabamba
+13°C
18
Cobija
+22°C
8
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

Զարուհի Փոստանջյանը դատի է տվել ԿԿՀ-ին․ «Հրապարակ»

Զարուհի Փոստանջյանը դատի է տվել ԿԿՀ-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։ Փոստանջյանը մեզ ասաց, որ համաձայն չէ որոշման հետ, դիմել է դատարան՝ ԿԿՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Ես կարծում եմ՝ այս նույն նախաձեռնությունն է նույն կենտրոնից, որն իմ նկատմամբ նախաձեռնել էր այն քրեական վարույթը, որի շրջանակում ես բողոքարկում եմ 500 հազար տուգանքը․․․ Նիկոլն ինձնից էլի գումար է պահանջում։ Նույն կենտրոնից է գալիս այդ պատվերը»։

Հիշեցնենք․ 2025-ի հունվարի 13-ի որոշմամբ՝ Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանը Զ․ Փոստանջյանին տուգանել էր 525 հազար դրամի չափով` Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար։ Այդ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում