Հայ շախմատիստները՝ տարբեր միջազգային մրցաշարերում
Նմանատիպ
Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացնում է հայ շախմատիստների հաջողությունները տարբեր միջազգային մրցաշարերում:
Ըատ այդմ՝ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան հիանալի հանդես եկավ Դանիայի Աարհուս քաղաքում շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում: Նա չկրեց ոչ մի պարտություն եւ, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի ներկայացուցիչներ:
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Իտալիայի Բերգամո քաղաքում անցկացված մրցաշարում 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 56 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը: Կասպարովը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից’ բուլղարացի գրոսմայստեր Կիրիլ Գեորգիեւից:
Գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը (Վրաստան) Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում 4 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ երեք այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) վաստակել է 3 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 79 շախմատիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում