Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին

Նմանատիպ
Այսօր վաղ առավոտյան Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմական ենթակառուցվածքին:
Բազմաթիվ իրանական օբյեկտներ են թիրախավորվել, մասնավորապես, Իրանի հիմնական ուրանի հարստացման հաստատությունը Նաթանզում, միջուկային օբյեկտներ Խոնդաբում եւ Խորամաբադում, Պարչին ռազմական համալիրը, միջուկային զենքի հետազոտական հաստատությունը Թեհրանի մոտակայքում, ռազմական զորամասեր եւ ենթակառուցվածք Թեհրանի մերձակայքում, բալիստիկ հրթիռների արտադրական հաստատություններ:
Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Իրանի Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտը և իրանցի միջուկային ֆիզիկոսներին։
Նա խոստացել է, որ գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում