Սիոնիստական ռեժիմն իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ․ Իրանի հոգևոր առաջնորդ

Սիոնիստական ռեժիմն իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ․ Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչով դիմել է իր ժողովրդին.

«Իրանի վսեմ ժողովուրդ,

Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։

Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։

ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։

Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։

Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում