Մեր պատասխանն Իսրայելին կլինի ջախջախիչ․ Իրանի զինված ուժեր

Նմանատիպ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունը՝ կապված երկրի դեմ ագրեսիայի հետ.
«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի մի շարք շրջանների, այդ թվում՝ քաղաքացիական և ռազմական թիրախների վրա ուրբաթ լուսաբացին իրականացված արկածախնդիր և ագրեսիվ հարձակումը հանգեցրեց մեր մի շարք հայրենակիցների, այդ թվում՝ կանանց և երեխաների, ինչպես նաև զինված ուժերի մի շարք հրամանատարների նահատակության և վիրավորների։
Գլխավոր շտաբի ինֆորմացիոն կենտրոնը, դատապարտելով նողկալի սիոնիստ թշնամու այս ակնհայտ հանցագործությունը, որը հակասում է բոլոր միջազգային նորմերին, Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգներին համապատասխան, վստահեցնում է Իսլամական Իրանի քաջարի ժողովրդին. Իսլամական Հանրապետության զինված ուժերի զինվորների պատասխանը այս հուսահատ արարքի կազմակերպիչներին, կատարողներին և հանցակիցներին կլինի ջախջախիչ և կստիպի նրանց զղջալ իրենց արածի համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում