Մազ Արմենը հիշեցրել է բոքոնիկ Պետրոսին «Բարգավաճի» թիկնապահների կրակոցների մասին
17/07/2012 16:11
Նմանատիպ
«Իսկ որտեղ է Մազը և ինչու չի խոսում»,- հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի այս խոսքերը, որով նա հանդես էր եկել ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո հանրության շրջանում բարձրացած բողոքի ալիքի կապակցությամբ, ակնհայտորեն դուր չեն եկել Երևանի և թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին: Այդ մաիսն տեղեկացնում է Asekose.am կայքը:
«Ես այն ժամանակ շատ զբաղված եմ եղել, և հիմա եմ պատասխանում Պետրոս Ղազարյանին և խնդրում եմ առանց խմբագրելու գրեք: Ա՛յ գնդիկ բոքոնիկ, դու չե՞ս, որ մի քանի երես ունես, իսկ ուր էիր, որ քեզ սնող Բարգավաճը կառավարության մեջ էր, այն ժամանակ ինչի՞ չէիր խոսում: Ինչի՞ չէիր խոսում այն ժամանակ, երբ քո ղեկավարների թիկնապահներն էին այս ու այն կողմ կրակում»,- այսօր լրագրողներին հայտարարել է Արմեն Մազմանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում