Պուտինն ու Էրդողանը դատապարտել են Իսրայելի գործողություններն ընդդեմ Իրան

Պուտինն ու Էրդողանը դատապարտել են Իսրայելի գործողություններն ընդդեմ Իրան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է Իրան-Իսրայել հակամարտությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրանք դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վիճելի հարցերը կարգավորել դիվանագիտական միջոցներով։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինին ասել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից սկսված բռնության ալիքը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։

Դիվանագիտությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրը լուծելու միակ միջոցն է, ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում