Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին․ «Հրապարակ»
17/06/2025 08:24

Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դատարանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի հարցը 7 ժամ քննելուց հետո որոշեց տնային կալանք սահմանել, ինչը նշանակում է, որ նա չի կարող տնից դուրս գալ, եւ նրան, բացի ԱԺ պատգամավորներից ու փաստաբաններից, ոչ ոք չի կարող այցելել:
Սակայն մոտ ժամանակներս նշանակված էր Աբրահամյանի թոռան` դստեր տղայի հարսանիքը: Աբրահամյանի թոռը նշանված է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ: Եթե մինչ այդ տնային կալանքը չվերացվի, ապա կա՛մ հարսանիքը կհետաձգվի, կա՛մ նախկին վարչապետը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի սեփական թոռան հարսանիքին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում