Իրավապահները Փաշինյանի խոսքն ուղիղ էին հասկացել․ «Հրապարակ»

Իրավապահները Փաշինյանի խոսքն ուղիղ էին հասկացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը` ի աջակցություն Եկեղեցու, խաղաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց` ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճանի է խախտված իր նյարդային համակարգը, եւ ինչքան վտանգավոր է ինքը` երկրի ղեկավար աթոռին: Նրա անձնական օգտագործման ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն անմիջապես գործի էին անցել եւ արշավել դեպի Ուլնեցու փողոց` հավասարակշռությունը կորցրած անձի կամքը կատարելու: Իսկ նա գրել էր.

«Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»: ԱԺ-ում գտնվող Փաշինյանն օրվա ընթացքում 4-5 գրառում էր կատարել` մեկը մյուսից խայտառակ: Եվ այդ հրահանգը գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը եւ մյուսներն ուղիղ էին հասկացել: 40-45 անձ էր ձերբակալվել Ուլնեցու փողոցից` առանց մեղադրանքի, առանց որեւէ հիմնավորման` ի կատարումն «բռնապետի» կամքի:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում